02/03/2025

Նախկին դատավորը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Նախկին դատավորը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը հրապարակեց ամբաստանյալ նախկին դատավոր, 1000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի դատավճիռը:

Դատարանը նախկին դատավորին դատապարտեց 7 տարի ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով նրան առաջադրված մեղադրանքում:

Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի  4-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ կաշառք ստանալը դատավորի կողմից:

Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել փաստաբան Էլզա Զաքարյանը: Դատարանը Էլզա Զաքարյանին տուգանեց 120 հազ դրամով:

politik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: