02/03/2025

Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է tvnz.co.nz նորզելանդական կայքը:

Կայքը հիշեցնում է, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը և պնդում է, որ հայերը զոհ են գնացել պատերազմին, շարունակում է պնդել, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ չի եղել:

«Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է պատմությունը կրկնվում, և դա ևս մեկ անգամ տեղի կունենա, եթե մենք չճանաչենք մեր անցյալը»,- ասել է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հուռի Ելդիզյանը:

Կայքը  նշում է, որ Գերմանիան, Հոլանդիան և այլ պետություններ, ինչպես նաև Ավստրալիայի  որոշ  նահանգներ ճանաչել  են Հայոց ցեղասպանությունը, սակայն Նոր Զելանդիան դեռևս չի ճանաչել:

Նշվում է, որ Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Գարեթ Հյուգսը նախատեսում է խորհրդարանի քննարկմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծ ներկայացնել: «Ես կոչ եմ անում խորհրդարանին աջակցել ինձ»,- ասել է նա:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: