02/03/2025

Իրանը մեղմացրել Է արժութային սահմանափակումները ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելու կապակցությամբ

Իրանը մեղմացրել Է արժութային սահմանափակումները ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը եւ Կենտրոնական բանկը չեղարկել են արժութային սահմանափակումների մեծ մասը ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելու կապակցությամբ, որոնք սահմանվել Էին այս տարի ավելի վաղ, որպեսզի կայունացնեին իրանական ռիալի փոխարժեքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Այժմ շուկան պետք Է որոշի փոխարժեքը բոլոր տրանզակցիաների շրջանակներում, բացի կենսականորեն կարեւոր ապրանքների եւ դեղորայքի ներմուծումից, ISNA լրատվական գործակալությանը հայտարարել Է Իրանի ԿԲ-ի նոր ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: Օգոստոսի 7-ից թույլատրագրված առեւտրական տները, որոնց գործունեությունն ավելի վաղ կասեցվել Էր, կկարողանան վերսկսել գործառնությունները, հավելել Է նա: «Ազատ շուկայում գործունեության արգելքի հետեւանքով մարդիկ չԷին կարողանում ապահովել արժույթի իրենց պահանջմունքները, ձեւավորվել Էին գնագոյացման այլընտրական մեխանիզմներ, որոնք հանգեցրել են կոռուպցիայի»,-ասել Է Հեմաթին:

Այս տարի ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկը ռիալի փոխարժեքը միասնականացրել Էր ԱՄՆ-ի դոլարի դիմաց 42 հազար ռիալի մակարդակին եւ փորձում Էր արմատախիլ անել արժույթի չկարգավորվող առեւտուրը: Սակայն այդ մոտեցումը ցանկալի արդյունք չբերեց, արժութային ճգնաժամը միայն խորացավ, ռիալը սեւ շուկայում ապրիլից Էժանացավ կրկնակի՝ օգոստոսի սկզբին կազմելով 1 դոլարի դիմաց ավելի քան 100 հազար ռիալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: