02/03/2025

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարս» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հավելյալ հայտնում ենք, որ «Վերին Լարս» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։ Իրավիճակի շուրջ տեղեկատվություն կարող եք ուղարկել նաև հետևյալ էլ․հասցեով՝ [email protected]»,-  ասված է գրառման մեջ:

Հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ առ ժամի կրկնապատկվում են:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: