01/12/2025

Նոր հետք Աղվան Հովսեփյան- Քաջարանի կոմբինատ հարաբերություններում

Նոր հետք Աղվան Հովսեփյան- Քաջարանի կոմբինատ հարաբերություններում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում է հայտնվել: «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից 2018թ. փետրվար-մարտ ամիսներին գողություն է կատարվել. տարել են 50 պարկ ցեմենտ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա Էդգար Բալասանյանին, Բորիկ Հայրապետյանին, Ալեն Ավագյանին եւ Արա Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այդ ՍՊԸ-ից գողություն կատարելու համար: 50 պարկ ցեմենտը նրանք գողացել են 3 տարբեր օրերի` «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառելով 142 հազար 500 ՀՀ դրամ վնաս:

Ստեղծած խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ավելին` այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իավասության դատարան, իսկ ահա գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը»:

Հ.Գ. 

Վերջին երկու տարում Սյունիքում ստեղծված հակապետական ու հակասահմանադրական իրավիճակը պարզելու համար խիստ անհրաժեշտ է ճշտել՝ բացի «Բելազի» ավտոդողեր մատակարարելուց, գործընկերային ուրիշ ի՞նչ կապեր կային Քաջարանի կոմբինատի եւ Աղվան Հովսեփյանի ընտանիքի միջեւ:

Ի դեպ, մինչեւ այսօր պատասխան չի տրվել պարզագույն մի հարցի՝ ինչո՞ւ էր նախկին մարզպետ Վահե Հակոբյանը տեղի-անտեղի հայտարարում, թե ես եմ Սյունիքում քրեական գործեր հարուցում, քրեական գործեր կարճում, նախաքննության ժամկետներ երկարաձգում:

Հիշեցնենք վերջին ամիսներին բացահայտված մի իրողության մասին. Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, Վահե Հակոբյանի գլխավորած հիմնադրամին իբրեւ նվիրատվություն տվել էր 50 մլն դրամ: Իսկ թե ինչու՝ դեռեւս պարզ չէ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: