02/03/2025

Ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ. Վալերիյ Օսիպյան

Ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ. Վալերիյ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: Գյումրիում  լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Օսիպյանը:

Վալերիյ Օսիպյանն այն կարծիքին է, որ ոստիկանությունն ուղիղ միջամտություն ունի ընտրությունների արդյունքների վրա՝ընդգծելով, որ նկատի չունի այն, թե ոստիկանությունը զբաղվում է ընտրակեղծիքներով, սակայն ընտրությունների ընթացքում չծառայելով, ընտրական ցուցակները ճշգրտելու աշխատանքներ չիրականացնելով, տեղամասերում պատշաճ ծառայություն չիրականացնելով, ընտրակեղծիքը չկանխելով, ոստիկանությունը նպաստում է ընտրությունների արդյունքների վրա: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ կլինի Երևանի ավագանու, թե այլ ընտրություններ, ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ»,- ասել է Օսիպյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: