02/03/2025

Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը

Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել են ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան լուրին:

«Հարգանքի տուրք՝ Մանուշյանների խմբի վերջին վերապրած Արսեն Չաքարյանին: Նա դիմադրության հերոսն էր և անխոնջ ականատեսը, որի ձայնը մինչև վերջ հնչում էր ուժով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

«Ես շատ տխուր եմ՝ լսելով Արսեն Չաքարյանի մահվան մասին: Նա եղել է Մանուշյանների Դիմադրության շարժման վերջին վերապրածը: Հիշում ենք նրա անունը, պայքարի գործում իր եղբայրներին ու քույրերին, և նրանց պայքարը: Նրանք պատվել են Ֆրանսիան»,- իր հերթին գրել է Անն Իդալգոն:

Արսեն Չաքարյանի ընտանիքին ցավակցական հեռագրեր են հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը:  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: