02/03/2025

Օգոստոսի 9-11-ը օդի ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 9-11-ը օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 8-ին` երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում,  9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին` ևս 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում` օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: