02/04/2025

ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ

ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 6-ից 10-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  նպատակը ուսումնամարտական տագնապի ժամանակ դաշտային պայմաններում անհրաժեշտ գործողությունների սերտումն է, ստեղծված մարտավարական իրավիճակում առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը։

Պարապմունքների ընթացքում անձնակազմը իրականացնում է համադրված գործողություններ` նորմացույցերի և ուսումնական խնդիրների կատարմամբ, որի ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ տեխնիկայի շահագործման կանոնների իմացության, կիրառման և սպասարկման ուղղությամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: