02/04/2025

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, սպասվում են անձրևներ և ամպրոպներ

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, սպասվում են անձրևներ և ամպրոպներ

Այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, օգոստոսի 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-3, օգոստոսի 11-ին` ևս 3-5 աստիճանով:

Երևանի առանձին հատվածներում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում: Օգոստոսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով:

Օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: