Հիսուսի խաչելությամբ, խաչը մահվանից՝ փրկության, օրհնության խորհուրդ ստացավ, ասում է տեր Ընծա քահանա Միրզոյանը:
Հոգով ուժեղ և կամեցող մարդը միայն կարող է հավատալով խաչի զորությանը, ծննդավայրում վերականգնել հին սրբատեղին, այդ կերպ վառ պահելով նախնյաց հիշատակը, համոզված է հոգևորականը:
Ռամելա Խաչատրյանը հուզված է, ուրախ ու հանգիստ՝ վերջապես 15 տարվա երազանքը իրականացավ, խաչի տեսքով վերականգնվեց Մաքո տատիկի սրբատեղին:
Խաչի օրհնության կարգից հետո նաև մատաղ մատուցվեց:
Մանրամասները՝ տեսանյութում:
haynews.am