02/04/2025

Երևանի կենդանաբանական այգում վերսկսում են հիպոթերապիայի պարապմունքները

Երևանի կենդանաբանական այգում վերսկսում են հիպոթերապիայի պարապմունքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները՝ կենդանաբանական այգին հանձնառություն ունի նաև օգնել առողջական պրոբլեմներ ունեցող երեխաներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի ենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, կենդանաբանական այգում գործող ձիարշավարանում նախորդ տարիներին կազմակերպվել են հիպոթերապիայի անվճար սեանսներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Այժմ էլ այդ ավանդույթը շարունակվում է և Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է գրանցվելու: Հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կոնտակտը (հեռախոսահամար, մասնագիտական գործունեության հասցե):

Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Երևանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժին: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 98 85-70-92 կամ գրել [email protected] էլ. փոստին: Խիստ հազվադեպ պարագայում, կախված առկա ֆիզիկական խնդրի բարդությունից, Կենդանաբանական այգու մասնագետը կարող է մերժել հայտը՝ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: