02/04/2025

Լավրովը օգոստոսի 13-ին կայցելի Թուրքիա

Լավրովը օգոստոսի 13-ին կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ին կգտնվի Անկարայում՝ մասնակցելու Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Օգոստոսի 13-14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով կմասնակցի Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը,- տեղեկացրել Է դիվանագետը:- Այդ այցի շրջանակներում պլանավորվում Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարի ելույթը դեսպանների խորհրդակցությանը, ինչպես նաեւ հանդիպում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ ` բանակցությռունների ձեւաչափով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: