02/04/2025

Կայացել է «Մաքուր Հայաստան» ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է «Մաքուր Հայաստան» ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նիստը` ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:

Նիստի ընթացքում Վ.Տերտերյանը ողջունելով նորանշանակ փոխմարզպետներին` ներկայացրել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կատարված մի շարք ինստիտուցիոնալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել, որ սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով մասնակցելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 8-ին կազմակերպվելու է համապետական շաբաթօրյակ:Նիստի ընթացքում քննարկվել են շաբաթօրյակի կազմակերպչական հարցերը, կարևորվել է նոր, ժամանակակից ու կրեատիվ նախաձեռնությունների անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ավարտին  փոխնախարար Տերտերյանը փոխմարզպետներին հանձնարարել է համայնքների ղեկավարների հետ կազմել շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, աշխատանքներ տանել` համայնքներում գործող բոլոր համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին ապահովելու ուղղությամբ և միջոցներ ձեռնարկել փակման ենթակա աղբանոցների փակման և կոնսերվացման ուղղությամբ:

mtad.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: