02/04/2025

Լևոն Շիրինյանը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին

Լևոն Շիրինյանը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը որոշել է մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

«Հայրենակի'ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն(ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ:

Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին», - Facebook-յան իր էջում գրել է Շիրինյանը։

iravunk.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: