02/04/2025

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները իրականացնում են կրակային վարժանքներ

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները իրականացնում են կրակային վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայում մեկնարկել են տանկային ստորաբաժանումների տակտիկա-կրակային վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, վարժանքներն իրականացվում են T-72Б տանկերով: Վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:

Տանկիստները փուլային եղանակով իրականացնում են հարվածները հետ մղելու և պայմանական հակառակորդի ուղղությամբ գրոհների, լեռնային տեղանքի տարբեր խոչընդոտներ հաղթահարելու տակտիկական առաջադրանքներ, ինչպես նաև զուգահեռաբար ոչնչացնում են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան՝օգտագործելով տանկի զինանոցի բոլոր տեսակները:

Վարժանքներին մասնակցում է շուրջ 200 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: