02/04/2025

Դպրոցական աբոնեմենտային նոր համակարգ. հարցը քննարկվեց նաև թանգարանների տնօրենների հետ

Դպրոցական աբոնեմենտային նոր համակարգ. հարցը քննարկվեց նաև թանգարանների տնօրենների հետ

«Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն», - ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային համակարգի ընդհանուր սկզբունքները՝ ասել է  մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը:

Նախարարի տեղեկացմամբ, համակարգը կներդրվի 2018-ի հոկտեմբերից՝ հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի որ մշակութային երեք հաստատություն (թատրոն, թանգարան կամ պատկերասրահ և համերգասրահ) մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան:

Նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Նազենի Ղարիբյանը լսել են թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ու առաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ:

mincult.am

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: