02/04/2025

Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը. Նիկոլ Փաշինյան

Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը. Նիկոլ Փաշինյան

«Կառավարությունը միջոցներ տրամադրելուց հետո, պետք է համոզված լինի, որ դրանք արդյունավետ են օգտագործվում: Մամուլում վերջին շրջանում շատ են խոսում համայնքներում չարաշահումնների մասին:

Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը:  Ես կոնկրետ Ազատամուտը նկատի չունեմ, այլ բոլոր համայնքները պետք է ստուգվեն կառավարության կողմից և նոր բյուջե հատկացվի: Եթե որևէ համայնքում միջոցները նպատակային չեն օգտագործվում, ապա իմաստ չունի որևէ բանից խոսել»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ անդրադառնալով Ազատամուտ համայնքի խնդիրներին:  Ի դեպ վարչապետին նաև նամակ են փոխանցել՝ կապված Հայաստանի երկաթուղու խնդիրների հետ:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: