02/04/2025

Փողով ընտրություն առնողները պետք է ընդհանրապես դուրս մղվեն քաղաքականությունից․ Նիկոլ Փաշինյան

Փողով ընտրություն առնողները պետք է ընդհանրապես դուրս մղվեն քաղաքականությունից․ Նիկոլ Փաշինյան

ԻՋԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները բռնվելու և դատվելու են: Այս մասին Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա շեշտեց, որ «փողով ընտրություն առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես»։

«Փողով, մեկ կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք թույլ եք տալիս, որ այդ մարդիկ ձեզ թալանեն։ Թույլ մի տվեք, որ ձեզ թալանեն։ Հետո էլ գնան այդ թալանած փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի»,-ասաց վարչապետը։ 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: