02/04/2025

«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին

«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին։

«Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված և իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությանն է հրավիրում Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:

Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը ևս մեկ շատ կարևոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին», - նշված է հայտարարության մեջ։

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: