02/04/2025

Հայաստանում կոալիցիա չկա, մենք փորձել ենք ձևավորել ազգային համաձայնության կառավարություն. վարչապետ

Հայաստանում կոալիցիա չկա, մենք փորձել ենք ձևավորել ազգային համաձայնության կառավարություն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոալիցիա չկա, այլ ազգային համաձայնության կառավարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը քաղաքական է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

«Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, այստեղ թյուրըմբռնում կա: Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ ոքի չենք բռնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաջորդ ամիս այն դժվար թե անցկացվի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: