02/04/2025

Օգոստոսի 12-ը պատմության մեջ

Օգոստոսի 12-ը պատմության մեջ

մ.թ.ա. 30թ. – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան  ինքնասպան եղավ։

1927թ. – տեղի ունեցավ Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թեւեր» համր ֆիլմի պրեմիերան։

1851թ. – ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացավ արտոնագիր:

1883թ. – Ամստերդամի կենդանաբանական այգում սատկեց վերջին կվագգան։

1955թ. – մահացել է Թոմաս Մանը, գերմանացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում (ծն. 1875թ.):

1964թ. – մահացել է Յան Ֆլեմինգը, Անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ (ծն. 1908թ.):

1992թ.– Արցախյան ազատամարտի  ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կազմավորված «Արծիվ-մահապարտներ» կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։

1996թ. – մահացել է Վիկտոր Համբարձումյանը, հայ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1908 թ.):

2000թ. – մահացել է Ժան Գառզուն, ֆրանսահայ նշանավոր նկարիչ (ծն. 1907թ.):

2000թ. – Բարենցի ծովում խորտակվեց ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: