12/26/2025

Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են ստորագրել

Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, փաստաթուղթը տարածաշրջանի համար պատմական է, որի վրա աշխատանքը տևել է երկու տասնամյակ:

Կասպյան գագաթնաժողովի ավարտին հռչակագրի տակ իրենց ոտորագրությունն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Փորձագետները 5 երկրների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրն անվանել են «Կասպից ծովի Սահմանադրություն»: Ստորագրված հռչակագրի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: