02/04/2025

Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է արցախյան գինու փառատոն

Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է արցախյան գինու փառատոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի Տող գյուղում սեպտեմբերի 15-ին  կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարությունից, արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ, համերգ, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:

Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00, իսկ համերգային ծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։ Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ:

Արցախյան գինու փառատոնը 2014 թվականից կազմակերպվող ամենամյա համապետական միջոցառում է, որն իր հարկի տակ ընդունում է տասնյակ գինեգործների Արցախից և Հայաստանից, մշակութային բազմաբնույթ համույթների և հազարավոր հյուրերի: Փառատոնի կազմակերպիչն է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: Գլխավոր գործընկերը «Կատարո» գինու գործարանն է։

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: