02/04/2025

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները փակել են Սարավանի կողմից դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Կառավարությունից հստակ պատասխան են ակնկալում (տեսանյութ)

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները փակել են Սարավանի կողմից դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Կառավարությունից հստակ պատասխան են ակնկալում (տեսանյութ)

Արդեն երկու օր է, ինչ «Լիդիան Արմենիա»-իաշխատակիցներն ի նշան իրենց բողոքի փակել են Սարավանի կողմից դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը: Ըստ նրանց` դեպի Ամուլսար տանող ճանապարհի փակ լինելու պատճառով իրենք տևական ժամանակ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները և վերադառնալ աշխատանքի, թեև, ըստ փորձագիտական եզրակացությունների` հանքի շահագործումը որևէ վնաս չի հասցնում շրջական միջավայրին:

Ըստ գեոդեզիստ Կարեն Բադալյանի` համապատասխան բոլոր փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները տրամարդվել են Կառավարությանը, սակայն մինչ այժմ խնդիրը որևէ լուծում չի ստացել:

Աշխատակիցները նշում են, որ Կառավարությունից հստակ պատասխան են ակնկալում:

Մանրամասները` տեսանյութում:

 zham.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: