02/04/2025

Երկրում մտքի տեռոր է

Երկրում մտքի տեռոր է

Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում։ Եթե չենք ուզում` թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին, իսկ եթե ուզում ենք` ժամանակին պետք է հիշեցնենք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից հետո Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։

«Զարմանում եմ, որ Դաշնակցությանը քննադատում են, որովհետև մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի։ Եվ հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն։ Հակառակը` ոնց որ մտքի տեռոր լինի, երկրում մտքի տեռոր է տեղի ունենում։ Այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով և համակերպվելով։ Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի ապագայի համար ենք մտահոգ, բայց թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել։ Տեռորը, տեռոր է, ուզում ես` կրակի, ուզում ես՝ միտքն արգելակի»,- հայտարարեց Հրանտ Մարգարյանը։

arfd.info

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: