02/04/2025

Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին

Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության  շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Հայաստանի հետ բանակցություններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ Իրանի համար կարևոր առաջադրանք եվրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն  այդ նպատակին հասնելու  մի քանի տարբերակներ ունի: «Այդ տարբերակներից մեկը մեր հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- եզրափակել է նախարարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: