02/04/2025

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է զինվոր որդու լուսանկարը

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է զինվոր որդու լուսանկարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում հրապարկել է որդու` Աշոտի լուսանկարը։

«Որդիս՝ զինվորական երդում տալիս»,- լուսանկարին կից գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը զինվորական ծառայությունն անցնում է Արցախում։ Նա ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում։

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այն զորամասերի զինծառայողները, որտեղ ծառայում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, ծառայություն են իրականացնում նաև առաջնագծում։

Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվել հուլիսի 9-ին։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: