02/04/2025

Շարմազանովի խոսքով` «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան խնդրահարույց է Հայաստանի համար

Շարմազանովի խոսքով` «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան խնդրահարույց է Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովի կարգավիճակի մասին «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան վստահություն կտա Ադրբեջանին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը շատ դրական հարաբերություններ է հաստատում Իրանի և ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: Համաձայնագրով նախատեսված է, որ Կասպից ծովի տարածքում պետք է բացառվի այլ երկրների ու կառույցների ռազմական ներկայությունը: Այսինքն` սա փաստացի ռազմական համաձայնագիր է այն երկրների միջև, որոնցից երկուսը մեր հարևաններն են: Կոնվենցիայի ստորագրման հանգամանքը վստահություն կտա Ադրբեջանին` իր պատերազմական հռետորաբանությունում»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններում այժմ լավագույն ժամանակները չեն, և պետք է դրանք վերադարձնել կայուն վիճակի:

«ՀՀ-ի համար ամենաառանցքային հարցը մնում է անվտանգության և Արցախյան խնդրի կարգավորման հիմնահարցը: Հայ-ռուսական հարաբերություններում լավագույն ժամանակները չեն: Մենք պետք է դրանք վերադարձնենք նույն կառուցողական և փոխվստահության փուլ: Ի տարբերություն նրա, որ մենք այսօր այդ հարաբերություններում տեսնում ենք որոշակի լարվածություն: ՌԴ-ն, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրում ու ամրացնում իրենց հարաբերությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Օգոստոսի 12-ին «Կասպյան հնգյակի» առաջնորդները Ակտաուում Կասպից ծովի իրավականկարգավիճակի մասին կոնվենցիա ստորագրեցին, որի շուրջ աշխատանքներն ընթանում էին1996 թվականից: 

Ըստ կոնվենցիայի նախագծի՝ Կասպից ծովի վերին շերտի ընդհանուր մակերեսը մնում էկողմերի ընդհանուր օգտագործման տրամադրության տակ, իսկ ծովի հատակն ու միջին շերտըբաժանվում են հարևան պետությունների միջև` միջազգային իրավունքի և փոխադարձհամաձայնության հիման վրա:

Փաստաթուղթը նաև արձանագրում է Կասպից ծովում արտատարածաշրջանայինտերությունների զինված ուժերի ներկայության անթույլատրելիությունը, և սահմանում, որ հինգմերձկասպյան երկրները պատասխանատու են ծովում անվտանգությունը պահպանելու՝ դրառեսուրսների կառավարման համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: