02/04/2025

ՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը

ՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- նշեցին ՀՔԾ-ից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  պաշտպանների բողոքը՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է :

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: