02/04/2025

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը վտանգի տակ է. ցուցարարները ներխուժեցին հյուրանոց

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը վտանգի տակ է. ցուցարարները ներխուժեցին հյուրանոց

«Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Էրեբունի հյուրանոցի մոտ, որտեղ այսօր նախատեսված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը: Քիչ առաջ նրանք կարողացան շրջանցել անվտանգության աշխատակիցներին ու մտնել հյուրանոց։

Բողոքի ակցիայի մասնակիցները մտան այն սրահ, որտեղ լրագրողները սպասում են 2-րդ նախագահին: Նրանք վանկարկում են. «Մարդասպան, ցմահ ազատազրկում»։

Ցուցարարները գտնում են, որ Վերաքննիչ դատարանի` Ռոբերտ Քոչարյանին խափանման միջոցը փոխելու որոշումն անարդարացի է:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: