02/04/2025

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, նախատեսված ժամը 12:00-ից, տեղի չունեցավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասուլիսի մեկնարկից առաջ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները ներխուժեցին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մամուլի սրահ, որտեղ պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը: 

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ մնացին սրահում, այնուհետև հայտարարեցին, որ իրենք նպատակ ունեին տապալել ասուլիսը, ինչը հաջողվել է: Նրանք լքեցին սրահը, այնուհետև քննարկումների արդյունքում որոշում կայացրին երթով շարժվել դեպի գլխավոր դատախազության շենք: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: