02/04/2025

Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 

ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1-ի» գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասաց դեսպանը։

Ռիչարդ Միլսի խոսքով՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։ «Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկածվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշեց Միլսը։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: