02/04/2025

ԱՄԷ-ն շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել ՀՀ-ում

ԱՄԷ-ն շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան ՆԳ Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին էմիրաթական Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում հերթական ծրագիրն է իրականացրել այս անգամ ՀՀ Գյումրի քաղաքում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ Գյումրիի «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանի հետ համագործակցության արդյունքում Գյումրի քաղաքի շուրջ 250 աշակերտի տրամադրվել են հագուստ, պայուսակ և գրենական պիտույքներ։ 

«Նման ծրագրերի իրականացումը լինելու է շարունակական, մեր բարեգործական ծրագրերի հիմնական թիրախ են հանդիսանում անապահով երեխաները և առողջապահության ոլորտը»․- նշել է ԱՄԷ դեսպան Ալ Կասիմին։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: