02/04/2025

Արամ Օրբելյան․ Եթե Վերաքննիչի որոշումը նույն տեսքով մնա, Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի

Արամ Օրբելյան․ Եթե Վերաքննիչի որոշումը նույն տեսքով մնա, Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ճանաչելով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասում է, որ եթե Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը նույն տեսքով մնա, ապա Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված մեղադրանքը պետք է վերացվի․ «Ըստ էության դատարանը հաստատեց այն, որ մենք երկար ժամանակ կրկնում էինք։ Դա այն է, որ անձեռնմխելիությունը տվյալ գործողությունների համար, ինչն արձանագրվում է, առկա է»։ Փաստաբանը նշում է՝ երբ անձն արդեն նախագահ չէ, ապա նախագահ եղած գործողությունների համար պաշտպանված է «ֆունկցիոնալ իմունիտետով»։

Արամ Օրբելյանը նաև հակադարձում է փաստաբան Վահե Գրիգորյանի այն պնդմանը, որ Սահմանադրությամբ չի կարող տրամադրվել անձեռնմխելիություն սահմանադրական կարգը տապալելու համար։ «Կարող է,- ասում է նա ու հավելում։- Անձեռնմխելիության իստիտուտը գոյություն ունի հենց նրա համար, որ կիրառվի հանցագործության դեպքում»։ Այնուամենայնիվ, Օրբելյանը չի ընդունում, որ իր պաշտպանյալի գործողությունների արդյունքում տապալվել է սահմանադրական կարգը։

 

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: