02/04/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Վահան Կոստանյանը: ««Քաղաքացիական պայմանագրի» այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վահան Կոստանյանը: 

Վահան Կոստանյանը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարն էր, սակայն որոշ ժամանակ պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց: 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: