08/04/2020

Ի՞նչ կշահի Հայաստանը, եթե Իրանն էլեկտրաէներգիա արտահանի ՌԴ. պատասխանում է նախարարը

Ի՞նչ կշահի Հայաստանը, եթե Իրանն էլեկտրաէներգիա արտահանի ՌԴ. պատասխանում է նախարարը

Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցվածքները, ինչը նոր հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակությունն ավելացնելու հարցերում։

Հայկական կողմը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել քննարկելու Հայաստանի տարածքով իրանական էլեկտրաէներգիան երրորդ երկիր արտահանելու հարցը (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն)՝ Հայաստանը դարձնելով տարանցիկ միջանցք: Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

«Ինչպես գիտեք, տարանցիկ միջանցքի ստեղծմանն են ուղղված Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի միջև 2015-2016 թթ. ստորագրված «Հյուսիս-հարավ էլետրաէներգետիկական միջանցք» քառակողմ համագործակցության մասին հուշագրերը»,- նշեց նա:

Նախարարի խոսքով` քայլեր են ձեռնարկվում հուշագրերով ամրագրված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

«Նաև այդ նպատակով է, որ զարգացնում ենք Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները, մասնավորապես՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակությունն ավելացնելու հարցերում»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա`նշված ծրագրերի իրականցումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում:

Հիշեցնենք` Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը օգոստոսի 13-ին հայտարարել էր, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: