02/04/2025

ՀԱՊԿ խորհուրդը քննարկել է կազմակերպության հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու՝ Երևանի առաջարկը

ՀԱՊԿ խորհուրդը քննարկել է կազմակերպության հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու՝ Երևանի առաջարկը

ՀԱՊԿ մշտական խորհուրդն այսօր քննարկել է հավաքական անվտանգության՝ 1992 թվականին կնքված պայմանագրում Հայաստանի առաջարկած փոփոխությունների նախագիծը: Երևանն առաջարկել է փոփոխություններ մտցնել նաև ՀԱՊԿ կանոնադարության մեջ, որը հաստատվել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին: Այդ փոփոխությունների առաջարակը ևս քննարկվել է ՀԱՊԿ մշտական խորհրդում:

ՀԱՊԿ-ի քարտուղարությունից ստացված հաղորդագրության համաձայն, Երևանի առաջարկած փոփոխությունները պայմանավորած են Հայաստանում ընդունված նոր Սահամանադրության պահանջներով: ՀԱՊԿ խորհրդում կայացած քննարկումների արդյունքում մշակվել է արձանագրության նախագիծ, որով նախատեսում են փոփոխություններ կազմակերպության հիմնարար փաստաթղթերի մի շարք հոդվածներում:

ՀԱՊԿ մշտական խորհուրդը որոշել է այդ նախագիծն ուղարկել անդամ երկրներին՝ ներպետական կառույցներում դրանք համաձայնեցնելու համար:

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: