08/03/2020

Մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում. փոխնախարարը՝ Լարսի մասին

Մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում. փոխնախարարը՝ Լարսի մասին

Վերին Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Ռուսական կողմից կուտակումները պակասել են, հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է:

Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:

Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:

Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:

Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում»,- գրել է փոխնախարարը:

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: