02/04/2025

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց՝ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի բացակայության պատճառով։ Վերջինիս շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին փոխանցեց Մանուկյանի գրությունը, ըստ որի` ինքը խնդրում է դատարանին առանց իրեն քննել իր ընկերների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ առանց ամբաստանյալի չի կարող նիստը շարունակվել։

Պաշտպաններից Տիգրան Եգորյանն էլ խնդրեց հաջորդ նիստը ավելի շուտ նշանակել, քանի որ իրենք միջնորդություններ ունեն ներկայացնելու եւ ուշ կլինի մինչեւ դատարանը վերադառնա արձակուրդից։ Դատական նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին, ժամը 16:00-ին։

hraparak.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: