02/04/2025

ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ՏԱՐԵՑՆԵՐԸ

ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ՏԱՐԵՑՆԵՐԸ

Այսօր Կապանում անց է կացվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի մարզային փուլը (համայնքային փուլը կայացել էր հուլիսին):

Արդեն 2-րդ տարին է կազմակերպվում այս մրցույթը, որի նպատակն է տարեց բնակչության առողջության ամրապնդումը, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը եւ այլն:

Երկրորդ՝ մարզային փուլի  մասնակիցներին  ողջունեց եւ առողջ մրցակցություն մաղթեց Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը: Մրցութային մարզաձեւերի կանոնները ներկաների համար պարզաբանեց մրցույթի գլխավոր մրցավար Արշամ Սարգսյանը:

Ցավոք, մարզի համայնքներից մասնակիցներ էին ներկայացել միայն Կապանից եւ Գորիսից:

«Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթն անց է կացվում  4 մարզաձեւում ՝ շախմատ, շաշկի, նարդի (կարճ), դարթս (տեգախաղ): Մասնակցում են 63-ից բարձր տարիքի թոշակառու կանայք եւ տղամարդիկ:

Յուրաքանչյուր մարզաձեւում մրցանակային  1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված անձինք հավաստագրեր ստացան նախարարությունից:  Իսկ հաղթողները կընդգրկվեն մարզային թիմում եւ կներկայացնեն Սյունիքը սեպտեմբերի վերջին Ծաղկաձորում կայանալիք մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլում:

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: