02/04/2025

100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան

100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 100-օրվա գործունեության ընթացքում լուծել է հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ կարծիքով՝ 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է,  որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, արագությունը բացվի, որպեսզի կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել: Հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն կտա, որպեսզի մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ ՀՀ քաղաքացիները դրել են մեր առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որևէ կասկած չկա, որ կառավարությունն այդ խնդիրները լուծում է արդյունավետ: «Հայ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: