01/12/2025

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին

Հարգելի տիկին նախարար

Օգտվելով առիթից, որ օգոստոսի 16-ին Դուք հրավիրել եք ասուլիս, Ձեզ ենք ներկայացնում մեկ խնդիր՝ ակնկալելով կոնկրետ պատասխան դրանից բխող հարցերին:

Գորիս քաղաքը հռչակվել է ԱՊՀ երկրների «մշակութային մայրաքաղաք» 2018-ի համար:

Այդ իրադարձության մեկնարկը տրվեց հուլիսի 7-8-ին՝ Գորիսում կազմակերպված հրաշալի միջոցառումներով, որոնց նաեւ Դուք էիք մասնակցում:

Սակայն արդեն իսկ տպավորություն ունենք, որ «մշակութային մայրաքաղաք» ասվածն սկսվել եւ ավարտվել է հուլիսի 7-8-ի միջոցառումներով:

Կարող ենք արձանագրել նաեւ, որ ԱՊՀ մասշտաբով բացառիկ այդ հնարավորությունը չի օգտագործվում ըստ պատշաճի:

Նախ՝ տարվա առաջին վեց ամսում գոնե մեկ միջոցառում չանցկացվեց այդ ծրագրի շրջանակում:

Հուլիսի 7-8-ից հետո էլ դարձյալ լռություն է այդ առումով:

Առայժմ անհասկանալի պատճառներով, 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, պակասել է նաեւ Գորիսի տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների քանակը:

Մինչ այդ, սակայն, մշակույթի նախարարի տեղակալները 2017-ի վերջին հավաստիացնում էին, որ մոտ 60 միջոցառում ընդգրկող ծրագիր է նախատեսվում Գորիս «մայրաքաղաքի» հետ կապված, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում:

Տարվա ավարտին մնացել է չորս ամիս:

Ուզում ենք իմանալ՝ հուլիսի 7-8-ի միջոցառումներով ավարտվե՞ց Գորիսի՝ ԱՊՀ երկրների «մշակութային մայրաքաղաք» լինելը:

Ուզում ենք իմանալ՝ ինչո՞վ է պայմանավորված նախատեսված ծրագրի մասնակի կատարումը:

Ուզում ենք նաեւ իմանալ՝ ուրիշ ի՞նչ միջոցառումներ կարելի է սպասել ԱՊՀ «մշակութային մայրաքաղաք» Գորիսում 2018-ի մնացած ամիսներին:

Եվ վերջում՝ հանրապետությունում կամ Սյունիքի մարզում կամ Գորիսում ո՞վ է (ովքե՞ր են) պատասխանատու այդ ծրագրի համար:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: