12/26/2025

Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այդ մասին Վանեցյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Բարձրագույն խմբի 9 թիմեր միանձնյա պաշտպանեցին իմ թեկնածությունը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կհարվիրեն և կհայտարարեն նոր ընտրություններ, որոնցում կառաջադրեմ իմ թեկնածությունը: Չեմ կարծում, որ ՀՖՖ-ում աշխատանքը կխանգարի ԱԱԾ-ում իմ գործունեությանը: ՀՖՖ-ում աշխատանքն հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր  ընտրվելու պարագայում օգուտ կտա ֆուտբոլին: «Ես կարող եմ հստակ ասել, որ պայմանավորված խաղերը բացառելու ենք»,- ընդգծեց նա: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: