02/04/2025

ՀՀ ԿԱ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՄՀԵՐ ԼՅՈՒԴՎԻԳԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԵՂՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ՊԵՏ

ՀՀ ԿԱ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՄՀԵՐ ԼՅՈՒԴՎԻԳԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԵՂՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ՊԵՏ

Մհեր Անդրեասյանը ծնվել է 1968 թվականի փետրվարի 12-ին Կարճևան գյուղում : Սովորել է Կարճևանի հիմնական դպրոցում , այնուհետև ուսումը շարունակել Ագարակի միջնակարգ դպրոցում: 
1984 թվականին ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան 
( այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) : 
1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 
1996 թվականից առ այսօր աշխատում է մաքսային համակարգում: 
Ամուսնացած է , ունի երկու որդի:

Հարգելի պարոն Անդրեասյան
Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ Մեղրի մաքսային կետի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ , մաղթում ենք ամուր առողջություն, հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրրություն հարավային դարպաս Ագարակի:
Վստահ ենք, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ներուժը՝ հարավային սահմանն ավելի ամուր պահելու ու ծառացած խնդիրներին արաժանապատվորեն դիմագրավելու համար:

Նյութը՝ Ս. Առաքելյանի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: