12/26/2025

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ: ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ /Տեսանյութ/

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ: ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ /Տեսանյութ/

Օգոստոսի 12-ին, Սիսիանի համայնքապետարանի և Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով, կազմակերպվեց  երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում: <Աննվաճ բարձունք՝ Սիսիանի երիտասարդներին> կարգախոսը համախմբել էր խոշորացված համայնքի հարյուրավոր երիտասարդների, նրանց էին միացել նաև Սիսիանի ֆրանսիական քույր քաղաք Մոնտելիմարից ժամանած պատվիրակության անդամները:

  Միջոցառման մասնակիցները, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, քայլերթով շարժվեցին դեպի Շաքի ջրվեժ: Երիտասարդների բարձր տրամադրության շնորհիվ երկար ճանապարհն աննկատ ու հեշտությամբ հաղթահարվեց: 
Օրը շարունակվեց Սիսիանի անտառտնտեսության հարմարավետ հանգստյան գոտում: Շնորհավորական ելույթներով հանդես եկան  համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը,  Տեր Ընծա քահանա Միրզոյանը, «Հայկական մշակույթ և հիշողություն» ասոցիացիայի նախագահ, Մոնտելիմարից ժամանած պատվիրակության անդամ, ազգությամբ հայ Ֆիլիպ Կելեջյանը: 
Ավանդույթի համաձայն կատարվեց մատաղի օրհնության կարգ:39038091 1101316393366386 6474132757374042112 o
Երաժշտական ու պարային համարներով ելույթ ունեցան արվեստի դպրոցների սաները, կազմակերպվեցին սպորտային խաղեր, տարատեսակ մրցույթներ: Ակտիվությամբ աչքի ընկավ Բռնակոթ բնակավայրը ներկայացնող թիմը:
20180815 201413Սիսիանի համայնքում ամառային միջոցառումները ամփոփվեցին օգոստոսի 15-ին՝ պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի  կողմից պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան ամռան ընթացքում կազմակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդներ, բնակավայրեր, խմբեր, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, զինծառայողներ: Երեկոյի հատուկ հյուրն էր սիրված երգիչ Գրիգորի Եսայանը: Օրվա անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին, երիտասարդներին՝ երգ ու պար, փոքրիկներին՝ անվճար անուշեղեն, իսկ վերջում՝ շքեղ հրավառություն:

 

 

sisian.info

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: