02/04/2025

ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ. Օսիպյանն անդրադարձավ նույնասեռականների դեպքին

ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ. Օսիպյանն անդրադարձավ նույնասեռականների դեպքին

 ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով օրերս նույնասեռական անձանց ու ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Եթե ոստիկանությունը 1-2 քաղաքացու նկատմամբ հանդուրժողականություն է դրսևորել, և նրանք, օգտվելով առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժանմունքկարելի՞ է ենթադրել, որ ոստիկանությունը տվյալ պահին թույլ է: ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ և ունակ է պաշտպանել և′ իրեն, և′ ՀՀ քաղաքացիներին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանապետի խոսքով՝ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ դեռևս չի տեսնում:
Օգոստոսի 14-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին, այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»:

Ավելի ուշ «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ ոստիկանությունում ծեծել են նույնասեռականներին և իրենց պատրաստվում  են դիմել Հատուկ քննչական ծառայություն:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: