02/04/2025

Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպը չունեցող ընտրություններ. Ոստիկանապետ

Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպը չունեցող ընտրություններ. Ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպ չունեցող ընտրություններ: 

«Վարչապետից ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովենք թափանցիկ ընտրություններ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Ոստիկանապետի խոսքով՝ բացառվելու են ընտրակաշառքի դեպքերը, նման դրսևորումներ լինելու դեպքում և′ տվողը, և′ վերցնողը, և′ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա իր գլխավորած կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին մասշտաբային ընտրություններն են: «Հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով»,-  ասել է կառավարության ղեկավարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: