02/04/2025

Նոր որոշմամբ կկարգավորվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները

Նոր որոշմամբ կկարգավորվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ արդյունքում կապահովվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները և կսահմանվեն բարեգործության կարգավորման իրավական հիմքերը:

Տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիտարկումները նախագծի վերաբերյալ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշումն ընդունվեց: «Որոշումն ընդունենք այս ձևով մինչև առաջին խնդրի առաջացումը: Երբ խնդիր առաջանա, կոնկրետ կքննարկենք»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: