01/12/2025

Ինչո՞ւ Գորիսը ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաք» միջոցառումները սկվեցին ու ավարտվեցին հուլիսի 7-8-ը

Ինչո՞ւ Գորիսը ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաք» միջոցառումները սկվեցին ու ավարտվեցին հուլիսի 7-8-ը

Այսօր՝ օգոստոսի 16-ին,  «Սյունյաց երկիր» թերթը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին է ուղղել  ուշագրավ հարցերի մի ամբողջ խումբ. «ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաք» այս տարի հռչակվել է Գորիս քաղաքը: Միջոցառումների մեկնարկն ու պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 7-8-ը՝ Գորիսում, որոնց մասնակիցը եղավ նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Այն որ միջոցառումները կազմակերպված էին բարձր մակարդակով եւ տպավորիչ, դա քննարկման ենթակա չէ, սակայն քննարկման եւ այն էլ անհանգստանալու առիթ այնուամենայնիվ կա: Տպավորություն է ստեղծվել, որ «Մշակութային մայրաքաղաք» ասվածն սկսվել եւ ավարտվել է հուլիսի 7-8-ի միջոցառումներով: Ավելին՝ կարող ենք փաստել, որ ԱՊՀ մասշտաբով բացառիկ այդ հնարավորությունը չի օգտագործվում ըստ պատշաճի: 

Նախ՝ տարվա առաջին վեց ամսում գոնե մեկ միջոցառում չանցկացվեց այդ ծրագրի շրջանակում:  Առայժմ էլ անհասկանալի պատճառներով, 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, պակասել է Գորիսի տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների քանակը: 

Միարժամանակ պետք է հիշել, որ մշակույթի նախարարի տեղակալները 2017-ի վերջին հավաստիացնում էին, թե մոտ 60 միջոցառում ընդգրկող ծրագիր է նախատեսվում Գորիս «մայրաքաղաքի» հետ կապված, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում: Տարվա ավարտին մնացել է չորս ամիս, ուստի հարց է ծագում՝ հուլիսի 7-8-ի միջոցառումներով ավարտվե՞ց Գորիսի՝ ԱՊՀ երկրների «մշակութային մայրաքաղաք» լինելը: Կամ, ինչո՞վ է պայմանավորված նախատեսված ծրագրի մասնակի կատարումը: Հետաքրքիր է նաեւ իմանալ  ուրիշ ի՞նչ միջոցառումներ կարելի է սպասել ԱՊՀ «մշակութային մայրաքաղաք» Գորիսում 2018-ի մնացած ամիսներին: Եվ վերջում՝ հանրապետությունում կամ Սյունիքի մարզում կամ Գորիսում ո՞վ  կամ ովքե՞ր են պատասխանատու այդ ծրագրի համար»:  

«Սյունյաց երկիր» թերթի նշված հարցերին անդրադառնում է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Հարցի պատասխանը կարող եք դիտել  Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջում:

 Տաթեւիկ Առաքելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: